Իսպանական Marca հանդեսի տեղեկացմամբ՝ «Միլան»-ի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն վերադառնում է հայրենիք:
Ըստ տեղեկատվության՝ ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին, ով այժմ գտնվում է Բրազիլայում, համաձայնության է եկել «Կորինտիանս»-ի հետ: Ակումբներն այժմ սպասում են տրանսֆերային պատուհանի բացմանը՝ գործարքն ավարտին հասցնելու և այդ մասին պաշտոնապես հայտարարելու համար:
Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 15 մլն եվրո, իսկ Պատոն «Կորինտիանս»-ի մարզաշապիկը կկրի 5 տարի շարունակ՝ ստանալով 2 մլն եվրո տարեկան աշխատավարձ:






































