Ինչպես հայտնում է Bild-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է աղբյուրը, լեհ հարձակվողի տրանսֆերի դիմաց «Յունայթեդ»-ը կվճարի 22 մլն եվրո, իսկ նրա հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:
Գերմանիայի առաջնության 16 խաղերում Լևանդովսկին խփել է 10 գոլ ու կատարել է 4 գոլային փոխանցում:








































