Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Այս ընտրություններին մահացածները չե՞ն քվեարկի. մամուլ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նոր ի հայտ եկած ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նրանք երեքն էլ ինքնառաջադրվել են: Փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը կավարտվի հունվարի 4-ին, որից հետո կսկսվի թեկնածուների գրանցումը: Բացի առաջադրումը, ՀՀ ոստիկանության անձնագիերի և վիզաների վարչությունից որոշ անձինք շարունակում են վերցնել 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանքները, որը պարտադիր է ընտրություններում մասնակցելու համար: Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նման բովանդակությամբ տեղեկանք անձնագրային բաժնից վերցրել է 13 հոգի: Երեկ նման բովանդակությամբ տեղեկանքներ վերցրել էին իրենց առաջադրվելու մասին արդեն հայտարարած Հովիկ Աղազարյանն ու Մարտիկ Սարգսյանը, տեղեկանք է վերցրել նաև Արամ Հարությունյանը, ով վերջին մի քանի ընտրություններին պարտադիր առաջադրվում է: Հովհաննես Քոչարյանից թերթը փորձեց պարզել՝ սկսե՞լ են ընտրացուցակները ճշգրտելու, վերջնական տեսքի բերելու աշխատանքները:

– Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:  Այսինքն՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներով մենք մեզ չենք կաշկանդել, որպեսզի ընտրացուցակներն ավելի որակով լինեն: Երբ որ ընտրությունից 40 օր առաջ ցուցակները կհրապարակենք, արդյունքներն էլ այդ ժամանակ կմեկնաբանենք:

– Դուք երաշխավորո՞ւմ եք, որ ընտրությունների ժամանակ կունենանք «մաքուր» ցուցակներ՝ զերծ մահացած, երկրից բացակայող, գրանցման վայրը վաղուց փոխած քաղաքացիներից:

– Համոզված եմ, որ մենք լավ ցուցակներ ենք ունենալու: Դրա համար արվում է ամեն ինչ:

– Դա ասվում էր նաև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Ընտրողների թիվն ակնհայտորեն ուռճացված էր, մեկ հասցեի վրա 100-ից ավելի մարդ էր գրանցված, ընտրացուցակներում էլ ընդգրկված էին բազմաթիվ մահացած, Հայաստանում չբնակվող մարդիկ:

– Ես Ձեզ հետ համակարծիք չեմ, մահացածների անունները շատ-շատ քիչ էին, մեկ-երկու դեպք եղել է, թե չի եղել: Ցուցակները խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավն են եղել: Բոլոր նախորդ ընտրություններից անհամեմատելի մաքուր:

– Պարոն Քոչարյան, ամեն օր բարձրաձայնվող հսկայական չափերի հասնող արտագաղթի ֆոնին Դուք հայտարարում եք, որ Աժ ընտրություններից հետո ընտրողների թիվն ավելացել է: Դա ինչպե՞ս ընկալել:

– Դա պայմանավորված է առաջինը 18 տարին լրացած անձանցով, ովքեր ընտրական իրավունք են ձեռք բերել Աժ ընտրություններից հետո: Ավելացել է նաև քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը, ավելացել է նաև ճանաչման հիմքով անձնագրավորված անձանց թիվը, և կային մի քանի հազարի հասնող քաղաքացիներ, ովքեր 16-22 տարեկան են և առաջին անգամ են անձնագրավորվել:

– Բացառո՞ւմ եք կեղծ անձնագրերի միջոցով քվեարկությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ «մեթոդը» կարծես թե գործի դրվեց:

– Ես նույնիսկ չեմ ուզում նման անհեթեթությանն արձագանքել: Եթե կեղծ անձնագրի մի դեպք լինի, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կարող է բարձրանալ: Կեղծ անձնագիր՝ նշանակում է կեղծ անհատական տվյալներով անձնագիր, բայց դրանք անհեթեթություններ են: Ընդամենը շահարկումների հերթական փուլն է սկսվում, ուրիշ լուրջ բան չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում