Մեծ Բրիտանիայում գործում է երկրում առաջին iPub-ը՝ հայտնում է The Independent-ը: Փաբը կոչվում է Westbourne և գտնվում է վալլիական Սուոնսիում:
Շնորհիվ հաստատությունում տեղադրված iPad պլանշետների՝ այցելուները կկարողանան ինքնուրույն պատվիրել ու վճարել ըմպելիքի համար՝ առանց հերթ կանգնելու անհրաժեշտության:
Գնումը ձևակերպելու համար պետք է ստանալ հատուկ քարտեզ, որը այնուհետև տեղադրվում է iPad-ի սենսորի տակ՝ արդյունքում գործի են դրվում սեղաններին ամրացված գարեջրի պոմպերը:









































