Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Ֆրանց Բեկենբաուերը կածում է, որ Բունդեսթիմի համար չեմպիոնական Մունդիալից հետո այժմյան անկումը կանխատեսելի է:
«Հաղթական Մունդիալից հետո Գերմանիայի ընտրանու անկումը կանխատեսելի է: Երբ աշխարհի չեմպիոն ես դառնում, ցանկանում ես հանգստանալ: Դրանից հետո դժվար է աշխատել նախկին ծանրաբեռնվածությամբ:
1974թ. նույն խնդիրն ունեինք նաև մենք: 2015թ. մենք նորից կտեսնենք իսկական հավաքական: Վերջին խաղերը պետք է զարթուցիչի դեր կատարեն թիմի համար: Այնպես որ, չեմ անհանգստանում Եվրոպայի առաջնության կապակցությամբ»,- հայտարարել է Բեկենբաուերը:









































