ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Արցախի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք ելույթը, որում մասնավորապես ասվում է.
«Հարգարժան հյուրեր,
Այս երեկո ես չեմ խոսելու որպես ՀՀ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կամ որպես Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ոչ Էլ նույնիսկ որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի անդամ:
Այս երեկո ես կցանկայի խոսել որպես անձ, ինչպիսին որ ես ինքս կամ. մարդ` ծագումով Լեռնային Ղարաբաղից, որպես բնակիչ, ով ցավոք հաճախ բացակայում է հարավում գտնվող իր սիրելի Հադրութ քաղաքից:
Որոշ մարդիկ ասում եմ, որ Ղարաբաղը Եվրոպայի արևելյան սահմանագիծն է, մյուսները համարում են այն Եվրոպայի սկիզբ ու Եվրոպայի մասնիկ, իսկ ես` դեռ ավելին, կարծում եմ, որ ինչ – որ չափով, Ղարաբաղը Եվրոպայի հոգին է, Եվրոպայի խղճի ձայնը, հաճախ, ճակատագրի բերումով միգուցե և թույլ, սակայն` ճշմարտացի. այսօր եմ կփորձեմ բացատրել, թե ինչու:
Ակներև է, որ Արցախը պատկանում է եվրոպական արժեհամակարգին: Մենք առաջինն էինք աշխարհում, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դրանից հետո մեր երկիրն ունեցել է անկախության բարձր մակարդակ` երբեմն տարբեր տերությունների հետ կապված, երբեմն ամբողջապես անկախ` այլ թագավորությունների հետ դաշնային ձևով: Դրանք ժամանակներ էին, երբ մեր հայտնի ընտանիքներն ամուսնանում էին եվրոպական հեղինակավոր ընտանիքների հետ, երբ մեր ժողովուրդը Եվրոպայի հետ ձեռք ձեռքի տված պայքարում էր քրիստոնեության պահպանման համար:
Ձեզանից շատերի նման, մենք ևս բախվել ենք ամենադաժան բռնատիրական վարչակարգերին: Ինչպես գիտեք, խնդրի ծագումը, ինչի հետևանքով մենք մինչ օրս տառապում ենք, կապված է Լենինի կամայական որոշման հետ, որը հետագայում պետք է իրացվեր Ստալինի կողմից` 1920 թվականին Լեռնային Ղարաբաղը` այդ ժամանակ նորաստեղծ Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությանը փոխանցելով: Դրանից հետո շուրջ 60 տարի տևած հալածանքները, որոնք խառնվում էին մեր ինքնաբավ կոչմանն ու վճռակա¬նությանը, բավարար չեղան չեզոքացնելու եվրոպական մեր արժեքները: Արդյունքում, 1988 թվականին, առաջին խաղաղ ժողովրդավարական շարժումը Խորհդային իշխանության դեմ ծագեց հենց Ղարաբաղում, որն ինչպես գիտենք, իր շարունակությունը պետք է ստանար մեր եվրոպացի ընկերների կողմից: Առաջին ինքնորոշման հանրաքվեն Եվրոպայում, Խորհրդային սահմանադրության և միջազգային իրավունքի ուժի շրջանակներում, տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը խաղաղ կերպով քվեարկեց անկախության օգտին` հանրաքվեին բնակիչների 82% մասնակցությամբ և ձայների 99.99 % կողմ քվեարկությամբ:
Դժբախտաբար, ժողովրդի այս ժողովրդավարական ու խաղաղ կամարտահայտմանը հետևեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան, ինչի արդյունքում եղան շուրջ 40.000 զոհեր ու հրադադարի ստորագրում` Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև:
Դրանից հետո մինչ օրս, մեր բնակչությունը շարունակում է ռազմական առումով անախորժություններ կրել աշխարհում` միակ ինքնակարգավորվող զինադադարի պայմաններում: Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, մենք կարողացել ենք ինքուրույն իրացնել եվրոպահեն ժոովրդավարության զարգացման մոդելը, որտեղ նախագահները փոխվում են ընտրությունների արդյունքում, որտեղ կուսակցությունները միմյանց փոխարինում են իշխանության դեպքում և որտեղ ժողովուրդը հպարտ է իր ժողովրդավար կառույցների գործունեությամբ:
Մենք`արցախցիներիս, շարունակելու ենք պայքարել մեր ապագան տնօրինելու մեր իրավունքի համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում Ադրբեջանը`ողջ Արևելյան գործընկերության շրջանակներում քաղաքական բանտարկյալների ռեկորդային թվով բռնատիրական պետություն, որտեղ վերնախավը սնվում է նավթային եկամուտներով, ուր բնակչությունը նույնիսկ չի կարող առաջ քաշել որևէ քաղաքական նախագիծ` հակասող ռեժիմի հիմնական տարրերին: Իսկ ընտրական գործընթացները այդ երկրում պարզապես խաբկանք են:
Ինչպես կարող է ինչ-որ մեկն ասել կամ համոզել, որ մեր երկիրն անցնի Արևելյան գործընկերության ամենակոռումպացված և բռնատիրական ռեժիմի այդպիսի տիրապետության տակ: Կամ կա՞ ինչ-որ մեկը, ով կցանկանար լինել Ադրբեջանի մաս` իր ժողովրդի կամքին հակառակ:
Ըստ իմ ըմբռնման, հենց սա է այն, ինչը կարելի է անվանել Եվրոպայի խիղճ: Ես համոզված եմ, որ նորակազմ Եվրոպական Խորհրդարանը, Եվրոպական Խորհրդարանի մեր ընկերները հանդես կգան որպես Եվրոպայի խղճի ու Լեռնային Ղարաբաղի բարձրախոսներ, ու ոչ միայն այս հարթակում, այլ նաև ԵՄ այլ կառույցներում:
Ի վերջո, պատմությունը ապացուցում է, որ այն ինչը լավ է Լեռնայի Ղարաբաղի համար, լավ է նաև Եվրոպայի համար: Այն պարագայում, երբ մենք հավատարիմ չենք մեր արժեքներին, երբ մենք չենք լսում մեր խղճի ձայնը, մենք կորցնում ենք մեր իրական ազատությունը:
Շնորհակալություն, հարգելի եվրոպացի ընկերներ, շնորհակալություն, հարգելի մասնակիցներ խնդրի կարևորության ըմբռնման համար»:









































