Wednesday, 17 06 2026
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

4 հազար դրամ՝ անվճար ծառայության համար. ինչու է Գրին քարտի խաղարկության հայտ լրացնելը վճարովի

Այս տարի ևս հոկտեմբերի 2-ին մեկնարկեց ամերիկյան պետքարտուղարության կողմից անցկացվող «Գրին քարտի» խաղարկության գրանցման գործընթացը, որն իրականացվում է 1995-ից սկսած: «Գրին քարտի» խաղարկությամբ ամեն տարի ԱՄՆ ներգաղթի 55 հազար արտոնագիր է տրամադրվում ցածր ցուցանիշ ունեցող երկրների քաղաքացիներին: Այս խաղարկությամբ ոչ պակաս ոգևորվում են նաև հայերը՝ ամեն տարի պարտադիր լրացնելով խաղարկության հայտը:

Չնայած դեսպանատան կողմից մշտապես նշվում է, որ խաղարկությանը դիմելու գործընթացն անվճար է, սակայն Երևանում գործող մի քանի գրասենյակներում Գրին քարտի հայտը լրացնելու համար յուրաքանչյուր քաղաքացուց գանձվում է որոշակի գումար, որը սկսվում է 4000 դրամից:

Թե ինչ հիմունքներով են գործում այս գրասենյակները, որքանով է օրինական նրանց մատուցած ծառայությունը և դրա դիմաց գանձվող գումարը՝ փորձեցինք պարզել այդ գրասենյակներից մեկից, որը GreenCard.am կայքի միջոցով մատուցում է վերը նշված ծառայությունը: Ընկերությունը կոչվում էր «Գլոբալ Ար», որի տնօրենը՝ Քրիստինա Հակոբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեության մեջ դեսպանատան սահմանած կանոնների խախտում չկա: Իրենք մատուցում են նման ծառայություն, իսկ քաղաքացիներն էլ դիմում են՝ երբեմն ժամանակից շուտ դիմելով և հերթագրվելով ամիսներ առաջ:

«Ինքը՝ մուտքագրումն անվճար ծառայություն է, մարդն անվճար կարող է գրանցվել, պարզապես երբ դիմում են մեր ծառայությանը, մենք դրա համար գումար ենք գանձում: Մենք ավելի ստույգ ենք ինֆորմացիան գրանցում: Այսինքն՝ հավանականությունը, որ սխալ մուտքագրում կլինի, կամ այդ հաճախորդները խաղարկությունից դուրս կմնան՝ մեր դեպքում բացառվում է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ իրենք գիտեն՝ կան ուրիշ գրասենյակներ, որտեղ ավելի մեծ գումար են պահանջում:

«Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր լեզվային խնդիր ունեն, բավարար իմացություն չունեն, և այնպես չէ, որ մենք ապահովում ենք խաղարկության հաղթանակ: Պարզապես մենք մտածել ենք, որ դա մեր ծառայության դիմաց այն օպտիմալ գինն է, որը հավասարազոր է և չի խփում հաճախորդների գրպանին»,- նկատեց Քրիստինան:

Վերջինս նաև նշեց, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել է Գրին քարտի խաղարկության համար դիմող քաղաքացիների թիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում