Բրիտանական ամենաչսիրված ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն է: The Daily Mail-ի հաղորդմամբ, անցկացված հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 26 տոկոսը չի սիրում «կարմիր սատանաներ»-ին:
Հարցումն իրականացրած Online Opinions-ի ներկայացուցչի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձել է սեփական հաջողակության գերին: Նրա դեմ քվեարկել են հիմնականում ֆուտբոլային այլ ակումբների երկրպագուները (միայն Անգլիայում 21 տարբեր ֆուտբոլային լիգաներ և մի քանի հազար ակումբներ կան):
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամենաչսիրված ընկերությունների ցանկում առաջ է անցել Ryanair ավիափոխադրող ընկերությունից և երկրի ամենամեծ էներգետիկ ընկերությունից` British Gas-ից:






































