«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և մշակույթի նախարարությունների միջև հակամարտություն է հասունացել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրաժարվում է գումարներ տրամադրել, ինչի հետևանքով «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն, որը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, 2014թ. մայիսին քաղաքացիական հայցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ն դատարանից պահանջում է ֆինանսների նախարարությունից 18 միլիոն 999 հազար դրամ գումար բռնագանձել: Կհաղթի, թե ոչ, դժվար է ասել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում











































