Sky Sports-ի տեղեկացմամբ՝ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերթական անգամ մեկնաբանել է «զինագործներ»-ի տրանսֆերային քաղաքականությունը:
«Այո, մենք պատրաստ ենք ուսումնասիրել տրանսֆերային շուկան և որոշակի ակտիվություն դրսևորել: Սակայն «Արսենալ»-ը չի պատրաստվում անիմաստ գումարներ ծախսել: Թիմը ձեռք կբերի միայն բացառիկ ֆուտբոլիստների իրավունքները: Այլ խաղացողներ մեզ անհրաժեշտ չեն»,- նշել է մասնագետը:












































