Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, մահապարտ ահաբեկիչը Սալահ Ադ-Դին նահանգի Տիկրիտ քաղաքում, որը նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդավայրն է և գտնվում է Բաղդադից 180 կմ դեպի արևելք, իրեն պայթեցրել է վարչական շենքի դիմաց:
«Մահապարտը պայթուցիկով լցված գոտին գործի է դրել շենքի գլխավոր մուտքի առջև, որից հետո զինված մարդիկ, օգտվելով իրավիճակից, մտել են ներս: Նրանք իրենց հսկողության տակ են վերցրել շենքը և կրակում են ոստիկանների ուղղությամբ, որոնք ցանկանում են հետ վերցնել այն», – հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը` հավելելով, որ այնտեղ աշխատող անձնակազմը պատանդված է շենքի ներսում:
Մեկ այլ ոստիկանի խոսքերով, որոշ ժամանակ անց պայթել է ականապատ մի մեքենա: