Կահիրեի կենտրոնում գտնվող Գերագույն դատարանի շենքի մոտ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչի հետևանքով տուժել է 12 մարդ: Եգիպտոսի ՆԳՆ-ն կատարվածը որակել է ահաբեկչություն՝ հայտնում է TASS-ը:
Ըստ տեղեկության՝ պայթուցիկն ամրացված է եղել կայանած ավտոմեքենայի ներքևում:
Ներկայում տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները մերձակա շրջաններում որոնում են այլ ռումբեր:








































