Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլում տեղի ունեցած Սերբիա Ալբանիա խաղն ընդհատվել է: Ինչպես գիտեք, թիմերը մեր ազգային թիմի հետ ընդգրկված են միևնույն` I խմբում:
Երկու երկրների միջև լարված հարաբերություննեը գաղտնիք չեն: Հանդիպման ժամանակ թռչող սարքից ամրացված Ալբանիայի դրոշը ծածանվել է խաղադաշտում: Հանդիպումն ընդհատվել է: Այն բանից հետո, երբ Ստեֆան Միտրովիչը ցած է իջեցրել դրոշը, Ալբանիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հարձակվել են նրա վրա:
Սերբ ֆուտբոլիստները շտապել են օգնության հասնել թիմակցին, ու ծեծկռտուք է սկսվել: Խաղն ընդհատվել է: ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն առայժմ որոշում չի կայացրել խաղի վերաբերյալ:











































