Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հնարավոր համալրման մասին:
Մարզիչը նշեց, որ կազմը հզորացնելու համար լուրջ միջոցներ պետք է ներդրվեն, քանի որ այն առանց համալրման կարող է բարձունքների հասնել.
«Մենք համատեղ աշխատանք ենք կատարում, ունենք ծրագրեր, որոնք պետք է նպաստեն ակումբի զարգացմանը: Կփորձենք գտնել հզոր խաղացողներ, բայց դա հեշտ չէ, քանի որ ներկայիս կազմն առանց այն էլ բավականին հզոր է: «Չելսի»-ն կարող է լուրջ հաջողությունների հասնել»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:






































