Անգլիական «Մաչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի պատրաստվում ակումբ վերադարձնել մեքսիկացի Խավիեր Հերնանդեսին: Ֆուտբոլիստն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ»-ում:
«Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարիզչը համոզված է, որ Չիչարիտոն իրեն այնքան լավ կդրսևորի Իսպանիայում, որ «Ռեալ»-ի ղեկավարները կգնեն նրա տրանսֆերը: Այս մասին վստահեցնում է իսպանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Չիչարիտոյի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ վերջանում է 2015 թվականի ամռանը:








































