Google ընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի վերջից կսկսի սմարթբուքների վաճառք, որոնք կաշխատեն Chrome OS օպերացիոն համակարգով: Սկզբում նախատեսված է շուկա հանել 70 000 սմարթբուք: Սա Google-ին թույլ կտա առաջատար տեղ զբաղեցնել օպերացիոն համակարգերի շուկայում: Այս մասին հայտարարում է Digitimes-ի կայքը:
Այս սարքերի արտադրությունն իրականացվել է Թայվանում, ARM պրոցեսորների հենքի վրա, որոնք ավելի հայտնի են էներգիայի ցածր ծախսատարությամբ: Այդպիսի պրոցեսորներ օգտագործվում են սմարթֆոններում, փլեյերներում եւ պլանշետային համակարգիչներում:
Chrome OS օպերացիոն համակարգը թույլ է տալիս բոլոր փաստաթղթերը եւ հավելվածները պահել Google-ի սերվերների վրա եւ ներբեռնել այդ բրաուզերից, այլ ոչ թե պահել դրանք անհատական համակարգիչներում:










































