ԱՄՆ բանակի զինծառայողները Հավայան կղզիներում նոր կոշիկ կփորձարկեն, որը նախատեսված է ջունգլիներում գործողություններ իրականացնելու համար: ArmyTimes-ի հաղորդմամբ՝ Rocky Brands ընկերության արտադրած Enhanced Jungle Boot կոշիկները բանակի կուրսանտներին կբաժանվեն արդեն 2015թ. հունվարից: Նոր կոշիկի պահանջարկն առաջացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության ավելացման հետ կապված:
Enhanced Jungle Boot-ի հիմնական առանձնահատկությունը ոտքը սուր մետաղական առարկաներից պաշտպանելն է:
Enhanced Jungle Boot-ը նաև գոգավոր ներբան ունի, որը հեշտացնում է անհարթ մակերևույթով և ցեխի միջով քայլելը: Միաժամանակ, ներբանը ճկուն է: կոշիկները նաև ավելի քիչ են ջուր քաշում, բայցև ոտքի լավ օդափոխություն են ապահովում: Enhaced Jungle Boot-ը նաև բարելավված հրակայուն նրբաքուղեր ունի, որոնք հնարավոր է մեկ շարժումով կապել:
Յուրաքանչյուր կոշիկի քաշը 680 գրամ է:










































