Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչ պետք է անել առաջադրված նպատականերն իրագործելու համար: Այդ մասին տեղեկացնում է գերմանական մամուլը: Զամերն առանձնացրել է հոգեբանական պատրաստության գործոնը՝ որպես խնդիրները լուծելու նախապայման:
«Հաջողությունների գրավականն ուշադրության կենտրոնացումն է, որը թիմը պետք է ցուցադրի յուրաքանչյուր խաղում: Նման մոտեցում է անհրաժեշտ է ցուցաբերել նաև մարզումների ժամանակ: Անհրաժեշտ է վստահ լինել, որ անպայման կիրագործես նպատակներդ: Այդ դեպքում նախադրյալներ կստեղծվեն տիտղոսների նվաճման համար»,- հայտարարել է Զամերը:








































