Sony ընկերությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-7-ը Լաս Վեգասում կբացվի PlayStation Experience ցուցահանդեսը: Ծրագրվում են մրցանակների խաղարկություն, հանդիպումներ PlayStation հարթակի համար խաղերի լավագույն մշակողների հետ և թարմ մանրամասներ 2015թ. թողարկվող նորույթների մասին: Այս մասին հայտնում է Joystiq պորտալը:
2015 թ. նախատեսված որոշ հիթեր արդեն հայտնի են. PlayStation 4-ի համար կթողարկվի Bloodborne՝ մռայլ խաղ դաժան փորձությունների սիրահարների համար:
PlayStation 4-ում կհայտնվի նաև The Order: 1886 սթիմպանք, որում Նիկոլա Թեսլան զենք է պատրաստում խորհրդավոր Օրդենի համար: Հաջորդ տարի Sony-ն կներկայացնի Naughty Dog ստուդիայի Uncharted 4: A Thief’s End նախագիծը:
Տոնակատարության պաշտոնական առիթն այն է, որ 2015թ. PlayStation ապրանքանիշը կնշի իր 20-ամյակը:









































