Friday, 19 06 2026
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար

ԴԱՀԿ-ն համագործակցում է Հայաստանի բոլոր բանկերի և ճանապարհային ոստիկանության հետ. Միհրան Պողոսյան

«Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջազգային գիտագործնական համաժողով: Առաջինը նվիրված է եղել մասնավոր եւ պետական հատվածների համակցությանը եւ որոշակի աշխատանքներ ծավալելուց հետո հարկադիր կատարման ծառայությունն ընտրել է այն ուղղվածություն, ինչ որ ունի այսօր: «Այսօրվա միջազգային գիտաժողովի թեման դա հարկադրանքի կիրառման այսպես ասած սահմաններն են: Ինչպես տեսնում եք, տարբեր պետություններում տարբեր մեթոդներ են օգտագործում: Մեզ համար հարկավոր է հասկանալ, թե ինչ չափով եւ ինչ ոլորտներում հարկադրանքը պետք է կիրառել, հասկանալ մի բան, որ մի կողմից այդ հարկադրանքը պահանջատիրոջ իրավունքների պահանջներին է ուղղված, այսինքն մենք պահանջատիրոջ կողմից ապահովում ենք դատավճռի կատարումը, սակայն մյուս կողմից պետք է հասկանալ, որ գոյություն ունի մարդու իրավունքների անվտանգություն, եւ մենք պետք է կարողանանք հարկադրանքի կիրառմամբ մարդու իրավունքների խափանման դաշտ չներխուժել»,- ասել է Մ. Պողոսյանը:

Նա ընդգծել է, որ սա է հիմնականում անցկացվելիք գիտաժողովի առանցքը: Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը մեծ հաջողություն է համարում այն հանգամանքը, որ ավելի քան 15 երկիր առաջին դեմքով է ներկայացված համաժողովում, ինչը խոսում է թեմայի կարեւորության մասին:

Մ. Պողոսյանը նկատել է, որ ամեն մի գիտաժողովից հետո նոր լուծումներ եւ նոր նախաձեռնություններ են լինում՝ չբացառելով, որ միգուցե ինչ-որ նոր առաջարկներ եւ նորամուծություններ կլինեն նաեւ այս անգամ անցկացվելիք համաժողովի արդյունքում:

Անդրադառնալով հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներին՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ դրանք բազմազան են: Նա տեղեկացրել է,, որ այսօր ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը: Եթե 6-7 տարի առաջ ամսական ստացել են 2000 վարույթ, ապա այս պահին ստանում են ամսեկան 120 հազար վարույթ: «Հարկադիր կատարման ծառայությունը մեկ ամսում 120 հազար վարույթ է իրականացնում. սա աննախադեպ քանակ է: Ցանկանում եմ շեշտադրել մի կարեւոր փաստ, որ աշխատակիցների քանակը չի ավելացել եւ պետական բյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել: Այս ամենը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով: Այս գիտաժողովը նվիրված է հենց դրան եւ մենք պետք է հասկանանք, որոնք են հարկադրանքի սահմանները եւ ինչքան կարող ենք օգտագործել հարկադրանքի սահմանը: Պետք նաեւ ասեմ, որ մեր ոլորտում մարդու իրավունքների ոտնահարում չունենք: Դա պայմանավորված է վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով, ինչպես նաեւ ծառայության վարկանիշի բարձրացման շնորհիվ, ինչը մեզ համար մեծ պատիվ է»,- ասել է նա:

Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրների լուծման համար այլ գերատեսչությունների հետ համագործակցությանը՝ Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ իրենք համագործակցում են Հայաստանի բոլոր բանկերի, ճանապարհային ոստիկանության հետ: Նա նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ բանկերն ավելի շատ են դրել կալանքի չափը, քան ուղարկել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը, սակայն այդ խնդիրներն արդեն կարգավորված են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում