«Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան կարող է վերադառնալ ակումբ, որում ստացել է ֆուտբոլային կրթությունը՝ Մադրիդի «Ռեալ»: 26-ամյա իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ժոզե Մոուրինյոն, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նա դեռ 2006-ին է ցանկացել «Չելսի» տանել Կասիլյային, սակայն այն ժամանակ նրան հետ է պահել դրանից բարձր տրանսֆերային արժեքը՝ 12 մլն եվրո:
Նշվում է, որ «Էսպանյոլ»-ը նախկինի պես դեռ չի վճարել Կասիլյայի տրանսֆերի գումարը, այնպես որ «Ռեալ»-ը նրան կարող է հետ բերել ընդամենը 1 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռեալ»-ը նոր դարպասապահ է փնտրում, ով կկարողանա մրցակցել Իկեր Կասիլյասի հետ:












































