G7-ի գագաթնաժողովը կանցկացվի 2015թվականի հունիսի 7-8-ը Գերմանիայում, հաղորդում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: 2014թվականի հուլիսի մեկից G7-ի նախագահությունը փոխանցվել է Գերմանիային, գրում է RIA Novosti-ն:
«G7-ի մյուս անդամների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կանադայի առաջնորդների հետ միասին կանցլերը որոշել է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ը Էլմաու ամրոցում»,- ասվում է Զայբերտի հայտարարության մեջ:
G8-ը G7-ի է վերածվել այն բանից հետո, երբ G7-ի երկրները որոշել են իրենց առաջնորդներին չուղարկել Սոչի՝ զարգացած երկրների ոչ պաշտոնական ակումբի գագաթնաժողովին և առանց Ռուսաստանի մասնակցության հավաքվեցին Բրյուսելում: Նման որոշում կայացվել է Ղրիմի իրադարձություններից հետո:








































