Ժամանակակից անգլիացի փողոցային նկարիչ Ռոբերտ Բենքսի աշխատանքներն արդեն հասցրել են հայտնի դառնալ: Վարպետը շատ երկրպագուներ ունի, նույնիսկ հետևորդներ, գրում է kulturologia.ru-ն:

Վերջերս ամերիկացի Հարլեյ Լանբերգը ներկայացրել է Բենքսի նկարների ինքնատիպ կրկնօրինակները, որոնք պատրաստված են տարբեր սննդամթերքներից:

Ֆուդ-արտը արվեստի մեջ տարածված ուղղություն է: Մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատ ժամանակ Հարլեյը տարբեր սննդամթերքներից փորձել է ստանալ Բենքսի գրաֆիտիների կրկնօրինակները: Հարկ է խոստովանել, որ դա նրան հաջողվել է:

Բենքսի գրաֆիտիների կրկնօրինակները ստանալու համար Հարլեյը սմբուկի, խնձորի կեղև, կարմիր պղպեղ և այլ մթերքներ է օգտագործել:

Լանբերգի աշխատանքները շատ արժանավայել տեսք ունեն, իսկ ինքը՝ նկարիչը խոստովանում է, որ բազմիցս ընկերներին հյուրասիրել է դրանցով: Այս աշխատանքները կարելի է տեսնել վարպետի անձնական կայքում:











































