Անցած շաբաթ Նյու Յորքում անցկացվում էր ամենամյա New York Comic Con 2014 փառատոնը:
Միջոցառումը համարվում է Սան Դիեգոյի Comic Con փառատոնի քիչ հայտնի այլընտրանքը, սակայն բավական այցելություններ ունի:
Ինչպես հայտնել էին փառատոնի կազմակերպիչները, ցուցահանդեսի տոմսերը սպառվել են դրա բացումից շատ առաջ:
Ավանդույթի համաձայն՝ Comic Con-ը ներառում է տարբեր արտադրատեսակների բազմազանություն՝ կապված կոմիքսների, սերիալների ու ֆիլմերի, շնորհանդեսների ու վարպետության դասերի հետ: Անցկացվում են կինոպրեմիերաներ, հանդիպումներ դրանց ստեղծողների հետ:

























































