«Քաղաքական դաշտի ամայացումը, ընդդիմության նահանջը խաղաղություն են պարգևել Տիգրան Սարգսյանին: Անգործ վարչապետը պարապությունից սկսել է այցելել տարբեր շնորհանդեսների: Մինչ այս, մեր վարչապետը նախ այս կամ այն ռոք-ակումբի ժապավենն էր կտրում, սակայն հիմա բանը հասել է կայքերի վերստացմանը: Չենք զարմանա, եթե այսուհետ Տիգրան Սարգսյանը սկսի անձամբ մասնակցել տվյալ կայքերում լուրերի տեղադրման գործընթացին: Երեկ վարչապետը, ով նաև Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետն է, թեմի առաջնորդարանում մասնակցել է www.qahana.am թարմացված կայք-էջի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մինչդեռ, եթե Սերժ Սարգսյանը մի քանի լուրջ մրցակից ունենար, Տիգրան Սարգսյանը ստիպված կլիներ շրջել գյուղական համայնքներով ու, խոստումներ շռայլելով, քվեներ կորզել իր նախագահի օգտին»:









































