Ամերիկյան Beer Soap Company ընկերությունը սպառողներին առաջարկում է օճառ, որի բաղադրության մեջ կա նաև գարեջուր։ Այս մասին գրում է Kedem-ը: Ընկերության արտադրանքի մեջ գոյություն ունի գարեջրով օճառի 105 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է գարեջրի որոշակի տեսակի, ինչպես, օրինակ, Stella Artois, Kronenbourg կամ Guinness օճառները:
Համարվում է, որ գարեջուրը մաշկի վրա լավ ազդեցություն է թողնում: Նման օճառները հատկապես հարմար են սափրվելու համար: Մեկ կտոր օճառի արժեքը տատանվում է 5-10 դոլարի միջև:









































