Նորզելանդացի դիզայներների թիմը ստեղծել է ստվարաթղթե գրասեղան, որը ճկուն է, ծալովի, շարժական, մատչելի և 100 տոկոսով վերամշակվող:
6.5 կգ կշռող սեղանը կարող է դիմանալ մեծահասակի ծանրությանը՝ դրա վրա կանգնելու դեպքում: Սեղանը կարող է բացվել այնպես, որ հարմար լինի դրա դիմաց աշխատել նստած և կանգնած դիրքերով. կանգնած դիրքը վերջին շրջանում ակտուալ է դարձել: Սեղանը ծալվում և դառնում է պորտֆելանման:
Սեղանի զանգվածային արտադրությունը սկսելու համար դիզայներների եռյակը միջոցներ է փնտրում նախագծերի ֆինանսավորման Kickstarter հարթակում:









Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:






































