Ջենիֆեր Լոպեսի հետ անհաջող սիրավեպից հետո դերասան Բեն Աֆլեքը նկարահանվեց մի շարք ֆիլմերում, որոնք տապալվեցին, ու քիչ էր մնում՝ խաչ քաշեր Հոլիվուդում իր կարիերայի վրա:
Սակայն դերասանն իրեն ժամանակին վերագտավ ու մասնակցում է իր նոր՝ «Անհետացածը» ֆիլմի գովազդային արշավին:
«7 օր» ամսագրին տված էքսկլյուզիվ հարցազրույցում Բենը խոստովանել է, որ չէր ցանկանա կրկնել իր հոր ճակատագիրը:
Դերասան Թիմ Աֆլեքի կարիերան խորտակեց ոչ թե սիրավեպը, այլ ալկոհոլից կախվածությունը:
«Մայրս նրան տնից վռնդեց, ու նա մի որոշ ժամանակ առաց փողի ապրում էր փողոցում: Դա մեր ընտանիքում վատ շրջան էր ու շատ է ինձ վրա ազդել: Իմանալով, թե որքան ծանր է առանց փողի մնալ, ես երկար ժամանակ դրանց վրա խախտվել էի ու ձգտում էի միայն հաջողության ու հարստության»,- պատմել է դերասանը:
Նա խոստովանել է, որ պատրաստ է եղել նկարահանվել ցանկացած դերում, միայն թե ավելի շատ վաստակի:









































