Իրանի ծովային նավատորմը դեկտեմբերի 28-ին Օմանի ծովածոցում և Հնդկական օվկիանոսում սկսում է զինավարժություններ անցկացնել։ Երեքշաբթի օրն այդ մասին տեղեկացրել է իրանական «Ֆարս» տեղեկատվական գործակալությունը:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Խաբիբոլլա Սայարիի խոսքերով՝ «Վելայաթ 91»-ի զինավարժությունները կանցկացվեն ազատ ջրերում՝ մեկ միլիոն ք/մ տարածքում:
«Զինավարժությունների ժամանակ ծրագրվում է փորձարկել հրթիռային համակարգերը, սուզանավերը և ռազմանավերը»,- ասել է նա:
Ավելի վաղ Սայարին ասել էր, որ իր ուժն ու հնարավորությունները ցուցադրելու նպատակով Իրանը պատրաստվում է ռազմածովային ուժերն Ատլանտյան օվկիանոս ուղարկել: Նրա խոսքերով՝ Իրանի ռազմածովային ուժերը պլանավորում են ավելացնել իրենց ներկայությունն աշխարհում՝ պետության շահերը և իրավունքները պաշտպանելու նպատակով:
Իրանի ռազմածովային ուժերը անցած զինավարժությունները անցակցրել են 2011 թվականի դեկտեմբերին:








































