Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին նշել է, թե երբ կհեռանա թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից
« «Միլան»-ը չի կարող անտարբեր անցնել եվրոգավաթների կողքով: Մենք պետք է հանդես գանք ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում: Այժմ մենք գոհ ենք մեր խաղից, սական գիտենք, որ կարող ենք ավելի լավ խաղալ:
Կմնամ «Միլան»-ի ղեկին այնքան ժամանակ, քանի դեռ չեմ հասել իմ ուսուցչի՝ Կարլո Անչելոտիի հաջողությանը, որը դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող նախ որպես ֆուտբոլիտ, ապա որպես մարզիչ: Մեզ, պարզապես, ժամանակ է հարկավոր այդպիսի նվաճման հասնելու համար»-,ասել է Ինձագին:








































