Սիրիայի սահմանին գտնվող Իրաքի Անբար նահանգի ոստիկանության ղեկավարը սպանվել է հարձակման հետևանքով, հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տվյալով՝ Ահմեդ Սադակ Ալ-Դուլեյմին զոհվել է նահանգի վարչական կենտրոնում՝ Ռամադի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ անցել է սպայի պահախումբը:
Հոկտեմբերի 12-ին զոհված գեներալը ոստիկանության ղեկավարի պաշտոնն ստանձնել էր հուլիսի 26-ին:
Ադ Դուլեյմին գլխավորում էր ՆԳՆ ստորաբաժանումը, որտեղ ԴԱԻՇ-ի զինյալները գրավել էին տարածքի մեծ մասն ու առանց խոչընդոտների հատում էին Սիրիայի հետ սահմանը:










































