Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը Թուրինի «Յուվենթուս»-ի նշանառության տակ է: Այդ մասին է հայտնում Sportmediaset-ը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ թիմի գլխավոր մարզիչը` Մասիմիլիանո Ալեգրին: Գոդինն արդեն որոշ ժամանակ եվրոպական մի քանի խոշոր ակումբների ուշադրության կենտրոնում է, որոնց թվում է «Բավարիա»-ն: Գերմանական գրանդը ցանկանում էր ձեռք բերել պաշտպանի իրավունքները դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ֆուտբոլիստը մերժեց տրանսֆերային առաջարկը:
Նշենք, որ Գոդինի պայմանգրով նախատեսված հրաժարագինը 36 մլն եվրո է կազմում:








































