Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Արգենտինա:
Այս տեղեկությունն անձամբ ֆուտբոլիստն է հաստատել. «Ես Ռոսարիոյում եմ՝ իմ ընտանիքի հետ: Իմ ընտանիքը եկել էր օդանավակայան՝ մեզ դիմավորելու համար:
Հարազատ քաղաքում շատ շոգ է, բայց ես երջանիկ եմ»:








































