Ինչպես գիտեք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի նորեկ, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով դուրս եկավ փոխարինման, Facebook-ի իր էջում գրել է.
«Ահա և առաջին խաղս իմ երկրի հավաքականի կազմում: Հպարտ եմ լինել թիմի մասնիկը: Ցավոք, 3 միավոր չվաստակեցինք, բայց արեցինք հնարավորը և կարող ենք հպարտանալ»:








































