Այսօր Նաոմի Քեմփբլը ցանկացել է շնորհավորել 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի կապակցությամբ, որը նրան շնորհել են երեկ: Սակայն մոդելի iPhone սմարթֆոնի ինքնախմբագրիչը Մալալա հազվադեպ անվանումը փոխարինել է «մալյարիա»-ով: Սխալը հրապարակվել է Twitter-ում և համացանցի օգտատերերի ծիծաղի առարկան դարձել՝ «դուրս բերելով» #malaria հեշթեգը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Իր գործած սխալի մասին իմանալուց հետո 44-ամյա սուպերմոդելը ներողություն է խնդրել Twitter-ում և Instagram-ում:

«Սիրելիներս, ես իմ iPhone-ի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեմ: Ըստ երևույթին, ես գրում եմ մի բառ, իսկ այն հրապարակում է մյուսը: Ներեցեք ինձ»,- գրել է Քեմփբլը:














































