News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նոր տարին դիմավորելու է Աֆղանստանում՝ ISAF-ի կազմում գտնվող վրաց խաղաղապահների հետ միասին: Այս մասին այսօր նշվել է Սաակաշվիլիի Facebook-յան էջում:
Դրանում նշված է, որ ամանորից առաջ Սաակաշվիլին ժամանելու է Աֆղանստանի Հելմանդ նահանգ, անձամբ է շնորհավորելու վրաց խաղաղապահներին ամանորի կապակցությամբ և նրանց հետ միասին անցկացնելու է ամանորյա գիշեր:
Դա լինելու է Վրաստանի նախագահի երկրորդ այցն Աֆղանստան: Առաջին այցն իրականացվել է 2012 թվականի փետրվարի 20-ին: Վրաստանն Աֆղանստանում տարվող խաղաղապահ օպերացիաներին մասնակցելու է 2009 թվականի օգոստոսից: Ցայժմ այդ երկրում զոհվել է վրացի 18 զինծառայող:











































