Իսպանական AS հանդեսը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում` պարզելու նրանց կարծիքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ կայանալիք խաղում Իսպանիայի հավաքականի հիմնական կազմի վերաբերյալ:
Հարցման հիմնական նպատակն էր պարզել, թե ում են ուզում տեսնել երկրպագուները դարպասապահի դիրքում:
Հիշեցնենք, որ թիմի հիմանական դարպասապահ Իկեր Կասիլյասը մեծ քննադատության էր արժանացել այն բանից հետո, որբ Վիսենտե դել Բոսկեի սաները 2:1 հաշվով զիջել էին Սլովակիայի հավաքականին:
Ըստ հարցման տվյալների` երկրպագուների 60 տոկոսից ավելին ցանկանում են դարպասում տեսնել «Մանչեսթեր Յունաթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային:
Հիշեցնենք, որ Իսպանիա – Լյուքսեմբուրգ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին:









































