Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է 2013 թվականի հունիսին լուծարել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Պորտուգալացի մասնագետին աշխատանքից հեռացնելուց հետո «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել Մարչելո Լիպին, ում թեկնածությունն առաջադրել է Զինեդին Զիդանը: Չնայած այն փաստին, որ 64-ամյա իտալացի մասնագետը գործող պայմանագիր ունի չինական «Գուանչժու» ակումբի հետ, նա ողջունում է «Ռեալ»-ը գլխավորելու գաղափարը:
Նշենք, որ Մոուրինյոյին աշխատանքից ազատելու դեպքում պորտուգալացին 20 մլն եվրո պետք է ստանա` պայմանագրի վաղաժամկետ լուծարման պատճառով:









































