«Բոտաֆոգո»-ի նախագահ Մաուրիսիո Ասումսաոն լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հերքել է Կլարենս Զեդորֆի` թիմը լքելու մասին շրջանառվող լուրերը:
Ասումսաոն նշել է, որ հոլանդացի ֆուտբոլիստը վերջերս Իտալիա է մեկնել սեփական բիզնեսի հարցերով, ոչ թե որևէ ակումբի հետ բանակցություններ վարելու:
Ակումբի նախագահը հայտնել է նաև, որ կապ է հաստատել Զեդորֆի գործակալի հետ, ով նույնպես հայտնել է, որ շրջանառվող լուրերն անհիմն են:









































