Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի բրազիլացի հարձակվող Հալկը հույս է հայտնել, որ Բրազիլիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին կհրավիրի իրեն ազգային թիմ` 2013 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը և 2014 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով:
«Ցանկանում եմ մասնակցել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Իհարկե, նաև մրցաշարի հաղթող դառնալ: Բրազիլիայի ընտրանին լավագույն թիմն է աշխարհում, մեզ երկրպագում է 190 մլն մարդ:
Աշխարհի առաջնության խաղերին մասնակցելն ինձ համար երազանք է: Պետք է աշխատել, որպեսզի Սկոլարին ինձ ընդգրկի իր նախագծերում»,- Հալկին մեջբերում են բրազիլական լրատվամիջոցները:









































