Էլիզաբեթ ІІ թագուհին Սուրբ Ծննդի առիթով, որպես նվեր, 3D ակնոց է ստացել, որի վրա առկա է Q (Queen) տառի տեսքով գրություն՝ պատրաստված Swarovski բյուրեղներով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բրիտանիայի միապետի ավանդական հեռուստատեսային ուղերձն այս տարի առաջին անգամ կցուցադրվի եռաչափ ձևաչափով: Թագուհին բարեմաղթանքներ կհղի իր երկրի քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդը՝ տարվա գլխավոր ընտանեկան տոնը:
Սուրբծննդյան ուղերձում թագուհին կանդրադառնա անցնող տարվա կարևորագույն իրադարձություններին՝ իր գահակալման ադամանդե՝ 60-ամյա հոբելյանին և Լոնդոնյան ամառային Օլիմպիադային:
Միապետի ելույթը նախապես տեսագրել է Sky հեռուսատաալիքը: Այն այսօր կհեռարձակվի տեղի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00) հատուկ եռաչափ հեռուստաալիքով:
Մեծ Բրիտանիայում առևտրային տենդ է: Մարկետելոգների խոսքով՝ Սուրբ Ծննդին բրիտանացի երեխաների ամենացանկալի նվերը պլանշետային համակարգիչներն են:
Միակ բանը, որը պակասում է տոնական մթնոլորտն ամբողջացնելուն, ձյան բացակայությունն է: Վերջին օրերին այնտեղ 14 աստիճան տաքություն է գրանցվել:










































