Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Բորենիների շարժում է. բոլորի հույսը այս ռեժիմի հենասյուն Ծառուկյանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

 –Պարոն Սարգսյան, Հայաստանում եզակի իրավիճակ է ստեղծվել: Կգնահատե՞ք այս շարժման առանձնահատկությունը, երբ մի կողմից՝ Գյումրիում ԲՀԿ-ականների շուրթերից հնչում են իշխանափոխության կոչեր, մյուս կողմից՝ նույն պահին տեսնում ենք Գագիկ Ծառուկյանին Բաղրամյան 26-ում, նա նաև շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի անդամ: Ի վերջո՝ ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք:

-Առաջին հերթին, ժողովուրդը պարզ ցույց է տալիս, որ դժգոհ է այս վիճակից և փորձում է ինչ-որ ելքեր գտնել, բայց իրականությունն այն է, որ մենք գործ ունենք կուսակցական միջոցառման հետ, և «շարժում» բառը մի փոքր տեղին չէ: Կուսակցական միջոցառմանը մարդիկ մասնակցում են այն ակնկալիքով, որ իրենց կառաջարկվեն իրենց հուզող հարցերի լուծման ճանապարհներ: Հիմա ի՞նչ է առաջարկվում, ի՞նչ չի առաջարկվում, իհարկե՝ դժվար է գնահատել՝ մանավանդ, երբ այս կուսակցական միավորման ֆորմալ լիդերը օլիգարխիկ կուսակցություն է, հենց ինքն է՝ Գագիկ Ծառուկյանը, որը մինչև հիմա էլ հստակեցում չի մտցրել՝ ինչ իմաստ ունեն այս միտինգները, ինչ են ուզում, կուսակցականները մի բան են ասում, լիդերը՝ ուրիշ բան:

Այսինքն՝ պահանջները հստակեցվա՞ծ չեն, 12 կետերի մասին էլ կարծես թե չեն հիշում:

-Պահանջները չեն էլ կարող հստակեցված լինել: Երևի թե սպեցիֆիկ հանգամանքն այն է, որ այս աշնանը բացարձակապես հստակեցում չկա՝ այդ կուսակցությունները, որոնք հրավիրում են ժողովրդին, էական որևէ բան չեն առաջարկում: Ի վերջո՝ բացատրել պետք չէ, թե սահմանադրական փոփոխություններն ինչի համար են, ինչպիսին է երկրի վիճակը՝ բոլորը շատ ավելի լավ գիտեն այդ ամենը, քան այդ կուսակցությունները: Մարդիկ ուզում են տեսնել՝ հիմա հավաքվել ենք՝ լավ, ինչ ենք անում: 96-ից մինչ այսօր մարդկանց ինչ-որ բաներ են ասում՝ դուք հավաքվեք, դուք որոշեք, դուք կտեսնեք, բայց սա կոնկրետ միջոցառում է: Նույնն է, որ մարդուն հրավիրես հարսանիք, ասես՝ դու որոշիր, թե ինչ ես անում: Ով հրավիրում է՝ նա է որոշում, իսկ եկողներն էլ նայում են հրավիրողներին՝ասեք տեսնենք, թե ինչ ենք անում: Մինչդեռ էնտեղից ասում են՝ դուք որոշեք, դուք տեր կանգնեք: Բայց եթե մարդիկ են տեր կանգնելու, էլ դուք ո՞վ եք, ինչի՞ համար եք կանչում այստեղ: Այստեղից էլ սկսվում է գնահատականների խառնաշփոթը, ինչը շատ բնորոշ է Հայաստանին, որովհետև պարզ չեն, թե այդ ուժերը իրենցից ինչ են ներկայացնում:

Բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ: Դրանք կուսակցություններ չեն, այլ խմբավորումներ՝ կուսակցությունների իրավունքներ ստացած, և գործում են շատ ծանր պայմաններում, երբ երկրում գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ. բոլորը դա գիտեն: Նրանք տարիներ շարունակ հորինում են ինչ-ինչ ձևեր՝ սահուն իշխանափոխություն, թավշյա հեղափոխություն, բայց թե դա ինչ է նշանակում՝ ոչ մեկը չի բացատրում:

Երբ նայում ես այդ խմբավորումների գործիչներին, այնպիսի տպավորություն է, որ հույսը առնետավազքն է, որ իրենցից անկախ ինչ-որ բան կատարվի, ու հանկարծ իշխանական լծակները անցնեն ոչ իշխանականների ձեռքը: Սա հասկանում են բոլորը, դրա համար որևէ կոնկրետ բան ոչ մեկը չի առաջարկում:Բոլորի հույսը Գագիկ Ծառուկյանն է, որը այս ռեժիմի հենասյունն է: Այսինքն՝ հենասյանն ասում են՝ գլուխդ մաքրի, տուր մեզ: Նա էլ, բնականաբար, ժպտում է, ծիծաղում, երբեք ավելորդ բան չի խոսում, շատ հստակ է խոսում, բայց ուրիշները ուզում են նրա ասածի մեջ ուրիշ բովանդակություն դնել:

Ես մեկ անգամ ասել եմ՝ սա բորենիների շարժում է. մարդիկ հոտառությամբ ինչ-որ մարդկանց հետևից են գնում՝ անընդհատ հույս ունենալով, որ բան կգցեն: Եվ սա նկատվում է հանրության մեջ: Այս անգամ սոցիալական ցանցերում տեսնում եմ, որ մարդիկ փորձում են հասկանալ՝ իմաստը որն է, ուր է տանում, փոփոխության իմաստը որն է: Խոսում են, որ փոփոխությունն ինքը իմաստ է, և կարևոր չէ՝ ինչից ինչ է լինում:

Շատերն ասում են, որ գիտենք՝ վատի և վատթարագույնի միջև է ընտրությունը, բայց միևնույն է՝ պետք է փոխենք:

-Սա էլ քարոզ է, մարդուն համոզում են, որ կապ չունի՝ կարող է շատ ավելի վատ լինել, բայց կարևոր է այդ փոփոխությունը: Մարդկանց համոզում են: Եվ կա չարության, ատելության քարոզ: Սա մի քիչ կուրացնում է մարդկանց:

Իհարկե, լավ կլինի, որ երևանյան միտինգում շատ մարդ լինի, շատ էական է, որ որևէ պատճառ չմնա ժողովրդին խաբելու:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում