Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին ուժերն է չափելու Սերբիայի ընտրանու հետ:
Վնասվածքի պատճառով խաղին չի կարողանա մասնակցել մեր ազգային թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին.
«Ցավում եմ, որ վնասվածքի պատճառով չեմ կարողանալու գտնվել խաղադաշտում, հավաքականի հետ, բայց ես հավատում եմ մեր տղաներին, իմ ընկերներին, իմ թիմակիցներին: Նրանք պատվով են խաղալու և կարողանալու են լավ արդյունքի հասնել:
Հուսով եմ, որ բոլոր երկրպագուները, ովքեր գալու են մարզադաշտ, կաջակցեն մեր հավաքականին: Ցանկանում եմ, որ բոլորը միահամուռ ուժերով ներկա լինեն խաղադաշտում և աջակցեն մեր հավաքականին:
Սպասենք ձեզ: Հուսով կլինեմ, որ բոլորդ ներկա կլինեք խաղադաշտում»:








































