«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի ներկայիս գլխավոր մարզչին` Լուի վան Գալին: Ֆերգյուսոնի կարծիքով` հոլանդացի մասնագետը հիանալի է կատարում իր աշխատանքը:
«Վան Գալը շատ փոփոխություններ է կատարել և, հնարավոր է, ներկայումս ճիշտ է վարվում: Վան Գալը պատրաստվում է պայքարի և նոր թիմ է կառուցում: Նա հիանալի է սկսել աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- The Guardian-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:
Հիշեցնենք` Անգլիայի առաջնության 7 տուրերի արդյունքում «կարմիր սատանաներ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը` իրենց ակտիվում գրանցելով 11 միավոր:








































