Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Էս սարն իմն է, էս սպորտն՝ իմը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հոկտեմբերի 8-ին երկօրյա այցով Հայաստան են ժամանել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Համաշխարհային սպորտի բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելությունը, ինչպես երևում է տողատակերից, կարծեք թե դարձել է Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև հեռակա բանավեճի առարկա:

Բարձրաստիճան արտերկրյա հյուրերի պատվին կազմակերպած ճաշի ընթացքում ելույթ ունենալով` Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ հայկական մարզաշխարհը միասնական կանգնած է, աշխատում է և բարձր արդյունքներ է ցույց տալիս աշխարհում: Տողատակերում նկատելի է ակնարկն այն մասին, որ մարզաշխարհը միասնական է, այսինքն` միասնական է Գագիկ Ծառուկյանի ղեկավարության ներքո, և սա էլ ըստ էության կնշանակի, որ մարզաշխարհը Գագիկ Ծառուկյանի աջակցության ռեսուրս է անկասկած նաև նրա քաղաքական նախաձեռնություններում:

Նույն օրը Սերժ Սարգսյանի, Թոմաս Բախի և Պատրիկ Հիկեի հանդիպման ընթացքի մասին պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ խոսք է գնացել Բաքվում հաջորդ տարի Եվրոպայի օլիմպիական խաղերի անցկացման մասին, և զրուցակիցներն անդրադարձել են բոլոր մասնակիցների համար բոլոր առումներով մասնակցային բավարար պայմաններ և հանդուրժողական մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությանը: Ըստ այդմ` նշվում է, որ Սարգսյանն ու ՄՕԿ նախագահը երկուստեք համոզմունք են հայտնել, որ սպորտը չպետք է քաղաքականացնել: Սրա տողատակերում էլ, ըստ էության, ակնհայտ է դառնում մեսիջը Ծառուկյանին, որ երևի թե փորձում է հղել Սերժ Սարգսյանը:

Այս փոխադարձ տողատակերը, իհարկե, բոլորովին նոր խոսք չեն սպորտը քաղաքական նկատառումներով շահարկելու հայաստանյան պատմության մեջ: Սրանով, ըստ էության, հայաստանյան քաղաքական պատմությունը հարուստ է, և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր գլխավորած շախմատի ֆեդերացիայի, շախմատի հավաքականի հաջողություններն է փորձում օգտագործել քաղաքական դիվիդենդների համար, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ, այսպես ասած, իր ղեկավարության ներքո գործող մարզաձևերում հաջողություններն է փորձում նույն նպատակներով օգտագործել:

Եվ սա, իհարկե, նոր երևույթ չէ հայաստանյան քաղաքականությունում, ներիշխանական կյանքում և եղել են բազում աղմկոտ դրսևորումներ, մինչև անգամ տարվա լավագույն մարզիկներին որոշելու հետ կապված, երբ Հայաստանում լավագույն տասնյակը «կիսել» չկարողանալու արդյունքում այսօր ամեն կողմ իր լավագույն տասնյակն է հրապարակում: Այս ամենը, բնականաբար, չի կարող դրական ազդել սպորտի զարգացման վրա, և կասկած չկա, որ եթե հայկական սպորտը զերծ լիներ քաղաքական շահարկումներից բոլոր կողմերից էլ, ապա հաջողություններն անհամեմատ ավելին կարող էին լինել, քան այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում