Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ թիմն ամեն ինչ անելու է՝ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային օգնելու համար՝ գրում է sports.yahoo.com-ը՝ վկայակոչելով O Estado de Sao Paulo-ն:
«Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք Վիլանովային. դա է պատճառը, որ յուրաքանչյուր հաղթանակ նվիրում ենք նրան: Հիմա ֆուտբոլը երկրորդական է, քանի որ Տիտոն պայքարում է կյանքի համար:
Նրա պակասությունն ավելի քան զգացվում է: Այնուամենայնիվ, մենք պիտի համակ ուշադրությամբ շարունակենք պայքարը, քանի որ առաջնությունը դեռ ավարտված չէ:
Մենք քաղում ենք մեր աշխատանքի պտուղները: Տքնաջան աշխատում ենք, իսկ արդյունքները հետևում են մեզ»,- ասել է բրազիլացին:









































