Օդաչուների գործադուլից կրած վնասը Air France-ը գնահատում է 500 մլն եվրո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ավիաընկերության ֆինանսական տնօրեն Պյեր-Ֆրանսուա Ռիոլաչչիին:
«Մեզ դեռ որոշ ժամանակ է պետք մեր գնահատականներն ամբողջությամբ ավարտելու համար: Բայց մենք ենթադրում ենք, որ երրորդ եռամսյակում գործադուլից կրած վնասը կկազմի 320-350 մլն եվրո»,- ասել է նա:
Ավիաընկերության օդաչուների գործադուլը սկսվել է սեպտեմբերի 15-ին: Գործադուլավորների հիմնական պահանջը Air France-ի օդաչուների աշխատավարձի մակարդակի ու անձնակազմի կրճատման դեմ էր, ինչը ենթադրվում էր Transavia բյուջետային դուստր ընկերություն տեղափոխվելուց հետո: Գործադուլը եղել է ամենախոշորն Air France-ի համար՝ 1998 թվականից ի վեր:









































