«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի կուսումնասիրվի ևս մեկ անգամ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հաղորդել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ապագա վարչապետ Սինձո Աբեն:
Սինձո Աբեն հայտարարել է, որ կառավարությունը ևս մեկ անգամ կուսումնասիրի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի միջուկային ճգնաժամը, որից հետո կանգնեցված ատոմային ռեակտորները կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը:
«Որպես կառավարություն՝ մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ վերլուծել, թե «Ֆուկուսիմա-1»-ը ինչու չդիմակայեց»,-ասել է Սինձո Աբեն, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Նրա խոսքերով՝ դրանից հետո կարելի է մտածել հաջորդ քայլերի մասին, ներառյալ՝ ռեակտորների վերագործարկումը:
Ներկայումս Ճապոնիայում աշխատում է 50 ատոմային ռեակտորներից միայն երկուսը: Մնացած բոլորը ստուգումներ անցկացնելու համար կանգնեցվել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո, որտեղ տեղի էր ունեցել ռադիացիայի արտահոսք 2011 թ. մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո կայանի վնասման հետևանքով:
Հուլիսին Ճապոնիայում ներկայացվել է զեկույց, որի համաձայն՝ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարը եղել է մարդածին աղետ: