«Միլան»-ը նախատեսում է հզորացնել թիմի հարձակման գիծը` Պատոյի և Ռոբինյոյի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելու դեպքում: Ակումբը հետաքրքրված է «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Դիդիե Դրոգբայի ծառայություններով:
Չնայած «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարություններին` ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի մասին, հենց Դրոգբան է «ռոսսոներիներ»-ի ձմեռային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը:
Ընդ որում, այդ հարցում «Միլան»-ը պետք է մրցակցի «Յուվենթուս»-ի հետ, որը նույնպես ցանկանում է գնել Դրոգբայի իրավունքները:










































