Աշխարհի ամենարագ մարդը՝ Ուսեյն Բոլտը, միայնակ է մնացել: 22-ամյա Մեգան Էդվարդսը, որը Լոնդոնի ընկերություններից մեկում աշխատում է որպես հաշվապահ, որոշել է միայնակ թողնել իր ընկերոջը՝ Բոլտին… սիրելի աշխատանքի պատճառով:
«Երբ մենք Ջամայկայում էինք, ամեն ինչ պարզապես հրաշալի էր: Այն բանից հետո, երբ ես տեղափոխվեցի Լոնդոն, կայացրի այս որոշումը: Նա ցանկանում է՝ ես այստեղից այն տեղ թռչեմ, սակայն չեմ կարող այդպես. սիրում եմ իմ աշխատանքը: Ես զանգել եմ նրան ու եղելությունը պատմել: Նա վշտացած էր, սակայն ասացի, որ ես նորմալ աղջիկ եմ ու ուզում եմ ապրել նորմալ կյանքով: Եթե նա չլիներ այսքան հանրաճանաչ անձ, գուցեև մեր հարաբերություններն ավելի երկար տևեին»,- ասել է Մեգանը:









































